Հավը ու Մեղուն

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

– Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:

– Իսկ դու, հավիկ – մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն:

– Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ – սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:

– Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:

– Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:

– Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա՜յ, հարա՜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ, իմաստուն հավիկ – մարիկ:

– Բայց դու ի՜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:

– Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ – մարիկ:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչպիսի՞ն էր հավը։ Պատասխանդ հիմնավորող նախադասությունը գունավորի՛ր։

Հավը անխելք էր, ուրիշների գործը չէր գնահատում և միայն իր աշխատանքով էր հպարտանում

2. Համամիտ ես մեղվի հետ։ Ինչո՞ւ:

Ես համաձայն եմ մեղվի հետ, որովհետև հավը Մեղվին վիրավորում էր խոսքով և չէր գնահատում մեղվի գործը:

3. Բառերն առանձնացրու ու կարդա՛ ասացվածները․

Մեղրը ծախողը մատը կլպստի:

Հավին ընկերացար, կտուցդ կեղտոտ կլինի։

«Մեղր,մեղր»ասելով բերանդ չի մեղրոտվի։

4. Նախադասությունները ընդարձակիր՝ հարցերին պատասխանող բառեր ավելացնելով։

1) (ինչպիսի՞ ) հավը (ե՞րբ) (որտե՞ղ) ծիծաղում էր։

Անխելք հավը առավոտյան բակում ծիծաղում էր:

2) (ինչպիսի՞) մեղուն (ե՞րբ) (ո՞ւմ) հարցրեց։

Աշխատասեր մեղուն ցերեկը հավին հարցրեց:

3) (ինչպիսի՞) (ի՞նչը) (որտե՞ղ) մեղր է շինում։

Գեղեցիկ մեղում բնում մեղր է շինում:

5․Բլոգումդ գրի՛ր՝ ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն։

Առակը հավի և մեղվի մասին է, որ հավը իր վատ և չգնահատող բառերով վիրավորում է մեղվին: Ես սովորեցի, որ պետք չէ լինել ինքնագոհ և պետք է գնահատել ընկերոջդ գործը ու լինել համեստ:

6.Կա՞ն քո շրջապատում այնպիսի մարդիկ, ովքեր իրենց կատարած փոքրիկ գործով բոլորի մոտ գլուխ են գովում։

Իմ շրջապատում կա մի մարդ, որը միշտ գալիս և գլուխ է գովում իմ և ընկերներիս մոտ: Ես իրեն կօգնեի, որ նա իր գլուխը չգովա:

7․Նմանատիպ մի առակ էլ ինքդ հորինի՛ր։

Ծիտն ու Բադը

Մի բադ կար: Մի օր բադը շատ մեծ ձվեր էր ածում և իրեն ծիտը ասաց:

—Բադ, ո՞րն է պատճառը որ շատ մեծ ձվեր ես ածում:

—Ես շատ կրակ եմ կուլ տալիս, դա է պատճառը, որ մեծ մեծ ձվեր եմ ածում:

Ծիտը կրակը կուլ տվեց և սատկեց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *