Monthly Archives: September 2023

Բուժական.Թեղենյաց վանք

Բուժականը գտնվում է Կոտայքի մարզում: Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերից են սկսվում Դալարը, Արայի գետը, Հրազդան գետի շատ վտակներ: Լեռնաշղթայի լանջերը ծածկված են կաղնու, թխկենու անտառներով: Ամենաբարձր գագաթը Թեղենիսն է, որի լանջին գտնվում է Թեղենյաց վանքը՝ շրջապատված հարուստ անտառներով: Վանքում կա Կաթողիկե եկեղեցի, երկու գավիթ, գրատուն, սեղանատուն, փոքր Ս. Աստվածածին եկեղեցի: Թեղենյաց վանքի անունը առաջացել է թեղի ծառի անունից:



Ճամփորդական կանոններ

  1. Ճամփորդության ընթացքում չպետք է աղտոտել տարածքը, այլ պետք է հավաքել:
  2. Ճամփորդության ժամանակ չի կարելի պատասխանատուից հեռու գնալ, այլ պետք է մնալ պատասխանատուի մոտ:
  3. Ճամփորդության ժամանակ չենք վազում, քանի որ կարող ենք ընկնել:
  4. Երթուղու և ճամփորդելու ընթացքում պետք է պահպանել լռություն:
  5. Սար բարձրանալիս պետք է հագնել հարմարավետ սպորտային կոշիկներ, դնել արևապատշպան գլխարկներ և ունենալ թեթև պայուսակ:
  6. Սար բարձրանալու ժամանակ պետք է օգնել ընկերոջը:
  7. Սար բարձրանալու ժամանակ մեզ պետք է ջուր, բրդուճներ, տաք հագուստ և անձրևանոց:
  8. Նաև մեզ պետք է բժշկական արկղ:


Անհատական ուսումնական պլան

  • Անուն Ազգանուն – Դանիել Ամբարյան
  • Դպրոց, դասարան- Արևմտյան դպրոց, 3.3 դասարան
  • Երկարօրյա ծառայություն– չեմ օգտվում
  •  Երթուղու համար և նշեք միակողմանի թե երկկողմանի: (Ինչպե՞ս եմ գալիս դպրոց) – չեմ օգտվում
  • Տանը լրացուցիչ անելու աշխատանքներ ընտրում եք, թե ոչ– այո
  • Ընտրությամբ գործունեության խումբ – մարմնակրթություն
  • Լրացուցիչ խմբակներ դպրոցից դուրս – ֆուտբոլ


ԵՍ

Բարև, իմ անունը Դանիել է։ Ես ունեմ շագանակագույն մազեր և նույն գույնի գեղեցիկ աչքեր։ Ես բարձրահասակ եմ, նիհար և ուժեղ։

            Ես բարի եմ, ընկերասեր ու հոգատար։ Սիրում եմ իմ ընկերներին, միշտ օգնում եմ  նրանց, իսկ աղջիկներին պաշտպանում եմ։ Սիրում եմ նաև կենդանիներին խնամել և կերակրել։ Չեմ սիրում, երբ իմ ընկերները ինձ խաբում են կամ սխալ բաներ են ասում իմ մասին։ Աղմուկ չեմ սիրում։



Ամառային արձակուրդ



Թռչունի մտածմունքը.Նամակ թռչունին

Բարև, սիրելի թռչուն: Ես քեզ մաղթում եմ գեղեցիկ երգես, արագ-արագ թռչես, ուրիշ թռչունների հետ ընկերանաս: Ես քեզ շատ լավ եմ հասկանում: Իմ կարծիքով աշխարհը ստեղծված է ընկերությունից, ընկերներից, կենդանիներից, ջրից, բնությունից, բարությունից և հողից: Եթե ես լինեի քո ընկերը, մենք իրար հետ կբացահայտեինք, թե ինչից է ստեղծված աշխարհը:



Իմ տունը



Untitled



Untitled



Կաքավը

Եթե ես լինեի թռչունի տեղը, շատ հեռու երգելով կթռչեի, բոլորին կօգնեի։ Չէի ասի կաքավին լռել և չերգել։ Նաև կգնայի կաքավի մոտ, որ սովորեի սիրուն երգել և մենք կկարողանայինք համերգ ցույց տալ։

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:



Next page →