Category Archives: Մայրենի

Մայրիկիս մասին



Ակրոստիքոս մայրիկիս

Գարնան տերևի նման ես դու, մայրիկ,

Ելակի պես կարմիր ես,
Ղեկն ես իմ տան, մայրիկ,
Եղանակի պես սիրուն,
Ցորենի պես թարմ,
Իմ ամենագեղեցիկ մայրիկ,
Կարկաչուն ես դու, մայրիկ ջան:

Իմ ուժեղ մայրիկ,
Մայրի’կ, քեզնից ամենալավ մայրիկ չկա.

Մայրի’կ, ես սիրում եմ քեզ,
Աստղի պես փայլուն ես,
Յուրաքանչյուր տեղ իմ հետ ես, մայրիկ,
Րոպեներ ես ինձ նվիրում, մայրիկ,
Ինձ համար հեքիաթ ես, մայրիկ,
Կակաչի պես գեղեցիկ ես, մայրիկ:



Իմ ընկեր Նեսոն 1

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Միանգամայն- Բոլորովին, ըստ ամենայնի:
Տուտ-Կենդանիների՝ մանավանդ սողունների պոչ:
Նստոտում-նստել
Պլշում-զարմանալ
Տաշտ-Երկարավուն խորունկ փայտե աման


2.Դու ինչե՞ր ես անում ընկերներիդ հետ բակում:
Ես ընկերներիս հետ բակում ֆուտբոլ եմ խաղում։ Միմյանց հետ պտտվում ենք, բռնոցի, պահմտոցի խաղում:


3.Գրի՛ր ընկերներիդ անունները:
Գուրգեն, Գրիգոր, Արամ, Առնո, Ռոբերտ, Դանիել, Ալեքս:


4.Ինչպիսի՞ն է Նեսոն այս հատվածում:
Նեսոն բարի, ուրախ, հեքիաթասեր և ընկերասեր է:

Իմ ընկեր Նեսոն II հատված

Առաջադրանքներ
1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Մանեթ-թղթադրամ
Ունևոր-Հարուստ
2.Դուրս գրի՛ր այն հատվածը, որտեղ պատմում է Նեսոյի և մյուս ընկերների մասին:

3.Պատմի՛ր դպրոցիդ մասին: Ի՞նչ եք անում ընդմիջումներին:
Իմ դպրոցը շատ հետաքրքիր դպրոց է: Ես սիրում եմ իմ դպրոցը: Իմ դպրոցում շատ եմ սիրում նկարել և մաթեմատիկա անել: Մենք նայեւ դպրոցում ասովորող-սովորեցնող նախագիծ ենք անում: Ընդմիջումներին մենք խաղում ենք և նկարում ենք:


4.Ինչպիսի՞ն է Նեսոն այս հատվածում:
Նեսոն այս հատվածում աղքատ էր, տխուր և լացում էր:

Իմ ընկեր Նեսոն III

Առաջադրանքներ
1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Տվավ-Տալ
Զուգվել-գեղեցկանալ
Վարժապետ-ոսուցիչ
Վարժուհի-ուսուցչուհի
Ծիկրակել-Մի բանի ետևից՝ արանքից՝ տակից թաքուն նայել, ծիկ անել
Մտերիմ-Շատ մոտիկ, սրտակից
Սրախոսություն-սուր խոսել


2.Պատմիր ընկերոջդ մասին:
Իմ ընկեր Գուրգենը շատ բարի, օգնող մարդ է: Ընդմիջումներին մենք իրար հետ զրույցում էնք: Ես շատ ուրախ եմ, որ գտել եմ այսպիսի ընկեր:


3.Դուրս գրի՛ր այն հատվածը, որտեղ պատմում է հեղինակի հագուստի մասին:

4.Ինչպիսի՞ն է Նեսոն այս հատվածում:

Իմ ընկեր Նեսոն V

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Չարքաշ-ծանր կյանք

Իսկույնևեթ- Անմիջապես, տեղն ու տեղը, հենց նույն պահին:

Աղաղակ-Բարձր՝ խառնաշփոթ ձայներ, աղմուկ, գոռում-գոչում

Հաչա-փայտ

Թոկ-պարան

2. Ինչպիսի՞ն է Նեսոն այս հատվածում:

Նեսոն այս հատվածում միամիտ, մաքուր, հեքիաթասեր, և գերանների վրա նստած:

3.Ի՞նչ խորհուրդ կտաս Նեսոյին:

Նեսո ջան, ես խնդրում եմ չլինես անգրագետ, խաբեբա, և գող: Խորհուրդ եմ տալիս, նեսո ջան, որ լավ մարդ լինես և կրթվես, սովորես ընկերներիցդ:

4.Ինչպիսի՞ ընկեր ես դու: Պատմի՛ր քո և ընկերոջդ հարաբերությունների մասին:

Ես ու իմ ընկեր Գուրգենը շատ լավ ընկերներ էնք 1-ին դասարանից: Չեմ հիշում ոնց ծանոթացանք, բայց իմ ընկերոջ հարաբերությունը իմ հանդեպ շատ լավն է: Մենք իրար հետ դաս էնք անում և խաղեր ենք հորինում:



Տարբեր խաղեր խաղացող տերևները

Կար-չկար մի տերև: Մի անգամ տերևը գնաց իր ընկերների մոտ և ասաց.

—Տերևներ, եկեք գնանք խաղերի ամրոց:

Նրանք գնացին տոմսերը գնելու, 🎫 որպեսզի խաղերը խաղան: Գնացին և առաջին խաղը, որ աչքներն ընկավ, սեղանի թենիսն էր 🏓: Այդ խաղը իրենց շատ դուր եկավ և ամրոցը նույնպես դուր եկավ: Նրանք գնացին ուրիշ խաղեր խաղալու: Գնացին և որոշեցին բոուլինգ 🎳 խաղալ: Այնտեղ բոուլինգի կեգլյաները խփեց կարմիր տերևը 61 հատ, մյուս տերևը՝ 39 հատ, իսկ երրորդ տերևը՝ 90 հատ : Նրանք գնացին ուրիշ խաղ խաղալու և որոշեցին ֆուտբոլ ⚽️ խաղալ: Այնտեղ առաջին թիմը խփեց 3 գոլ, իսկ մյուս թիմը հաղթեց 6 գոլով: Եւ հետո նրանք գնացին տուն:



Բալզաթցիների մասնագիտությունը:

Կային-չկային Բալզաթցիներ կային: Այդ Բալզաթցիները որոշեցին գնալ խաղային տեղ, որ կարելի է սովորել մասնագիտություն: Այնտեղ Բալզաթցիները որոշեցին նաև իրենք մի քիչ մասնագիտություն սովորեն: ԵՎ իրենք ընտրեցին հրշեջի մասնագիտությունը: Բալզաթցիները իմացան, որ այս հրդեհը իսկական է և սկսեցին զանգել իսկական հրշեջներին: Բայց մեկն ասաց, որ սա իսկական հրդեհ չէ: Հետո մտան ռեզինից սարքած բանտ, բայց մոռացան, որ սա իսկական բանտ չի: ԵՎ սկսեցին ամեն ինչ քանդել այնտեղ, որ կարողանան դուրս գալ ռեզինից սարքած բանտից:



Վախենալու լուսինը և բարի արևը

Կար-չկար մի բարի արև կար: Այս արևը շատ-շատ բարի էր, նա բոլորին սիրում էր և լուսավորում: Բայց, երբ գալիս էր լուսինը, նա շատ-շատ վախենալու էր: Նա ամբողջ երկիրը մթով էր պատում, իր վախենալու դեմքով վախեցնում էր ամբողջ երկրին: Երբ եկավ արևը մարդիկ ցանկացան լուսնին բարի դարձնել:



Ամառային արձակուրդները այլ մոլորակում

Բարև,Գուրգեն: Ես իմ ամառային արձակուրդները անցկացրել եմ «Դանլեդան» մոլորակում: Այնտեղ կարծես ամեն ինչ շրջապատված է կորալներով, և այնտեղ կան բազմաթիվ կորալյան խութեր: Այնտեղ մարդիկ խոսում են դայլերեն: Մարդիկ ջրին ասում են պիտի, ճուտիկին՝ մինի, ձիուկին՝ ֆինի: Այս մոլորակում կան շատ-շատ բարձր տներ: Մեկը ես եմ կառուցել: Այն շատ-շատ բարձր է: Ես նրան անվանել եմ «Դանիել» տուն: Այս մոլորակը ամբողջությամբ կապույտ է: Հասցե՝ Դանլեդան մոլորակ,Դինի փողոց, Դանիելի տուն:



Ամառային արձակուրդ



Թռչունի մտածմունքը.Նամակ թռչունին

Բարև, սիրելի թռչուն: Ես քեզ մաղթում եմ գեղեցիկ երգես, արագ-արագ թռչես, ուրիշ թռչունների հետ ընկերանաս: Ես քեզ շատ լավ եմ հասկանում: Իմ կարծիքով աշխարհը ստեղծված է ընկերությունից, ընկերներից, կենդանիներից, ջրից, բնությունից, բարությունից և հողից: Եթե ես լինեի քո ընկերը, մենք իրար հետ կբացահայտեինք, թե ինչից է ստեղծված աշխարհը:



Իմ տունը



Next page →