Daily Archives: April 12, 2024

Աչքերի գանգատը

Ջաննի Ռոդարի

Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում: -Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որԱրեգակը պտտվում է Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ուԳալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը: Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում: Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի: – Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի ո՞վ է դիտելու մանրադիտակներով, աստղացույցներով:

1. Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ տեսել են քո աչքերը երբևէ:

Ամենա գեղեցիկ բանը որը տեսել են իմ աչքերը դա երկինքն է և ծիածանը:

2. Դու՛րս գրիր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

գանգատվել-բողոքել

տրտնջալ-դժգոհել

թոշակ-դրամական վճար

բողոքել-տրտնջալ փնփնթալ-բողոքել

3. Տեքստի եզակի գոյականները դարձրու՛ հոգնակի, հոգնակիները՝ եզակի:

աչքեր-աչք

մեղք-մեղքեր

դար-դարեր

կյանք-կյանքեր

արեգակ-արեգակներ

երկիր-երկրներ

ջուր-ջրեր

մանրադիտակ-մանրադիտակներ

կաթիլ-կաթիլներ

կենդանի-կենդանիներ

էակ-էակներ

գազանանոց-գազանանոցներ

գիշերը-գիշերներ

կասկածներ-կասկած

աստղադիտակ-աստղադիտակներ

թոշակ-թաշակներ

4. Գոյականներին հատկանիշներ ավելացրու և դարձրու՛ բառակապակցություններ:

Աչք-գեղեցիկ աչք

Մեղք-մեծ մեղք

Դար-երկար դար

Կյանք-Եռջանիկ կյանք

Արեգակ-Լուսավոր արեգակ

Երկիր-հսկա երկիր

Ջուր-Մաքուր ջուր

Մանրադիտակ-Հետաքրքիր մանրադիտակ

կապույտ-Կապույտ կաթիլ

Կենդանի-Վայրի կենդանի

էակ-Թանկ էակ

5. Տեքստից դուրս գրի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը

Անտանելի, թափանցիկ, գանգատվում, հակառակ, մաքուր, մեղք, սև, սխալվող, միլիոնավոր, հոլադացի, հրաշալի, պարզ, ամենամեծ,