Daily Archives: March 30, 2024

Զատիկ նախագիծ

Ես նշում եմ Զատիկը շատ-շատ ուրախ իմ ընտանիքի հետ միասին: Զատկին պատրաստվում ենք տաս օր առաջ: Աճեցնում ենք ածիկը, որը Զատկի տոնի խորհրդանիշն է: Զարդարում ենք զատկական ծառը, իրար հետ ներկում ենք կարմիր գույնով ձվեր, պատրաստում ենք Զատկի տոնի ավանդական թխվածք, չամիչով ու չրերով բրնձով փլավ և ձուկ:

Ես սիրում եմ զատիկի տոնին տարբեր ասիկներ, առածանիներ, հանելուկներ ու մաղթանքներ ասել:

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

Քրիստոս հարեաւ ի մեռելոց: Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Մարիա՛մ խաթուն, Մարիա՛մ խաթուն, Իջի մեր տուն, իջի մեր տուն,

Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:

Կուշտ ուտելը Զատկի իրիկունն է:

Կարմիր ձուն Զատկին կսազե:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Զատիկը առանց ձվի չի լինի: Զատկից հետո կարմիր հավկիթ:

Կլորիկ, սիրունիկ Մեջը դեղին Փոքրիկ գնդիկ։

(ձու)

Այն ի՞նչն է, ի՞նչը Ինքը կլորիկ Հագին ունի Սև ու կարմիր Պուտիկներով շորիկ։ (զատիկ)

Զատիկը Անգլիայում: Անգլիայում այս օրը շատերի համար Սուրբ Ծնունդից էլ կարևոր տոն է: Դպրոցները Անգլիայում երկու շաբաթով փակվում են: Շատ եղեկեցիներ զարդարվում են տերևներով, նարգիզով ու ներկված ձվերով: Պատարագից հետո անգլիացիները վերադառնում են տուն` ուտելու Զատկի տորթը /կուլիչ/:

Զատկական երգեր շատ եմ սիրում երգել: Այս տոնին միշտ դպրոցում և տանը սիրում եմ ամենաշատը այս երգը երգել:

Օր պար, ճոր պար, Ոսկե գնդին բարեբար, Մեծ պա՛պ, արի գողտուկ տա՛ր, Շատ պզտիկ է, չէ՛, չենք տա: Ճոր անենք, ճոր պար անենք, Ոսկե թախտին պար անենք, Զատկին մենք նոր շոր կարենք, Սա էլ մաշվի՝ նորն անենք:

Ածիկացանը զատկական խոտ է, որը օգտագործվում է զատիկի համար խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:

Ակլատիզը դա տիկնիկ է որը համարվում է Մեծ Պասի խորհրդանիշ: Այն իրենից ներկայացնում է մի սոխ, վրան խրած 7 փետուր և թելերով առաստաղին կախած:

Ուտիս տատը Բարեկենդանի տերն է ու պասային օրերի ավարտի ավետաբերը: Ներկած ձուն համարվում է նոր կյանքի խորհրդանիշ:

Ձուն օրինակ է աշխարհի, դրսի կեղևը նման է երկնքի, սպիտակ թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, դեղնուցը` երկրի:

Ձկան մեջքի վրա կա մի ոսկրային հատված, որը խաչաձև է: Ձուկը համարվում է համր կենդանի: Առաջ, երբ քրիստոնյաներին հալածում էին, նրանք իրար հանդիպելիս ձուկ էին նկարում, որ ցույց տան՝ քրիստոնյա են, չեն մատնի մեկը մյուսին։

Չամիչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը՝ հավատացյալներն են:

Ձատկածառը կախված է զատիկ և ծառ մասնիկներից: Ձատկածառը նրա համար է, որ մենք մեր զատկական խաղալիքները կախենք Ձատկածառի վրա: