ԵՍ
Բարև, իմ անունը Դանիել է։ Ես ունեմ շագանակագույն մազեր և նույն գույնի գեղեցիկ աչքեր։ Ես բարձրահասակ եմ, նիհար և ուժեղ։
Ես բարի եմ, ընկերասեր ու հոգատար։ Սիրում եմ իմ ընկերներին, միշտ օգնում եմ նրանց, իսկ աղջիկներին պաշտպանում եմ։ Սիրում եմ նաև կենդանիներին խնամել և կերակրել։ Չեմ սիրում, երբ իմ ընկերները ինձ խաբում են կամ սխալ բաներ են ասում իմ մասին։ Աղմուկ չեմ սիրում։
Թռչունի մտածմունքը.Նամակ թռչունին
Բարև, սիրելի թռչուն: Ես քեզ մաղթում եմ սիրուն երգես, արագ-արագ թռչես, ուրիշ թռչունների հետ ընկերանաս: Ես քեզ շատ լավ եմ հասկանում, բայց իմ կարծիքով աշխարհը ստեղծված է ընկերությունից, ընկերներից, կենդանիներից, ջրից, բնությունից, բարությունից և հողից: Բայց, եթե ես լինեի քո ընկերը, մենք իրար հետ կբացահայտեինք՝ ինչից է ստեղծված աշխարհը:
Կաքավը
Եթե ես լինեի թռչունի տեղը, շատ հեռու երգելով կթռչեի, բոլորին կօգնեի։ Չէի ասի կաքավին լռել և չերգել։ Նաև կգնայի կաքավի մոտ, որ սովորեի սիրուն երգել և մենք կկարողանայինք համերգ ցույց տալ։

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:
ԻՄ ՊԱՏԿԵՐԱՑՐԱԾ ԱՇԽԱՐՀԸ
Իմ պատկերացրած աշխարհը այն աշխարն է, որի վրա կան ռոբոտներ։ Այդ ռոբոտները շատ բարի են, նրանք մարդկանց օգնում են և զիջում։ Նրանք այնպես են անում, որ մեր երկիրը մաքուր լինի։ Այդ ռոբոտները կարող են նաև բարկանալ նրանից, որ մարդիկ ծաղիկներ պոկեն, աղբ գցեն գետնին ու դրանով վատը դարձնեն երկրրը։

ՈՒրախ առվակը
Կար-չկար մի առվակ կար։ Այդ առվակն ուներ հայրիկ ու մայրիկ։ Ամեն օր նրանք նախաճաշում էին փոքրիկ ձկնիկներով ու չորացած հողով։ Առվակն ուներ 3 ընկեր։ Նա ամեն օր դուրս էր գալիս իր տնից, որ խաղա իր ընկերների հետ։ Մի օր առվակի ծննդյան օրն էր։ Նրա մայրիկը, հայրիկը և իր 3 ընկերները պատրաստել էին ջրային տորթ։ Ծննդյան օրը շատ լավ անցավ, նրան նվիրեցին շատ նվերներ և մաղթանքներ ասացին։ Երբ ծննդյան օրն անցավ, նրա մայրիկն ու հայրիկն շատ գոհ էին առվակից։
Հորինուկ
Ցախավելների մոլորակը
Շատ հին ժամանակներում լինում է մի մոլորակ, որտեղ շատ ցախավելներ են ապրում։ Այդ մոլորակում ցախավելները իրենք են մաքրում մոլորակը։ Մոլորակը միշտ մաքուր էր լինում, բայց ցախավելները շատ են հոգնում և ստեղծում են ռոբոտ-ցախավելներ։ Ռոբոտ-ցախավելները կարողանում են ամբողջ մոլորակը մաքրել կեղտից։ Ցախավելների մոլորակում մարդիկ դառնում են մաքրասեր և սկսում են օգնել ցախավելներին և ռոբոտներին, որ ավելի մաքուր դարձնեն իրենց երկիրը։
